Հասարակական

Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»

1 րոպեի ընթերցում

Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ` հոր կողմից աղջիկներին խոշտանգումների ենթարկվելու և սեռական ոտնձգությունների հիմնավորմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Օրաթերթը նշում է, որ հոր կողմից բռնություն գործադրելու փաստերը քննությունը հաստատել է:

Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այս հանգամանքը կօգնի նրանց ապացուցել, որ հուսահատ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և, հետևաբար, նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Ըստ «Կոմերսանտ» -ի աղբյուրների` Քննչական կոմիտեն նման որոշում էր կայացրել հուլիսի վերջին, սակայն գործին մասնակցող փաստաբաններին այն պաշտոնապես հանձնվել է վերջերս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում