Տարածաշրջանային

Վրաստանում հայտնի ադրբեջանցի հասարակական գործիչը հիացած է ՀՀ դեսպանի գործունեությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հայտնի ադրբեջանցի հասարակական գործիչը հիացած է ՀՀ դեսպանի գործունեությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում հայտնի հասարակական գործիչ, ակտիվիստ, լրագրող և սոցիոլոգ Սամիրա Բայրամովան իր ֆեյսբուքի էջով այսօր կիսվել է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած տեսանյութով, որտեղ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել էր Սադախլոյի անցակետ և անցակետի ղեկավարի հետ քննարկել նախօրեին առաջացած երկար հերթին առնչվող հարցեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովան կատարել է հետևյալ գրառումն ադրբեջաներեն լեզվով․

«Վրաստանում Հայաստանի դեսպանն է

Ես իսկապես նախանձում եմ այս դեսպանին, ով գիշեր-ցերեկ չի քնում, ծառայություն է կատարում։ Ցանկացած տեղ, որտեղ խնդիր է առաջանում, միանգամից դեպքի վայր է գնում և լուծում։

Իրականում, պաշտոնյան այսպիսին պետք է լինի։

Ուզում եք կանգնեք ասեք՝ ծախված եմ, իմ արյունի [ադրբեջանցու] փոխարեն այլ արյուն է հոսում, չգիտեմ էլ ինչ նմանատիպ բաներ, բայց իրականությունը և ճշմարտությունը սա է»։

Սամիրա Բայրամովան ծնունդով Վրաստանի Մառնեուլիի շրջանից է և ծավալում է ակտիվ հասարակական և լրագրողական գործունեություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում