Գյումրու դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի վերանորոգված ու առաջնախաղով

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Թատրոնի արձակուրդի ընթացքում նորոգվել է մեծ դահլիճը՝ փոխվել է հնամաշ գորգածածկը, վերանորոգվել՝ աթոռները: Անվտանգությունից ելնելով՝ կատարվել է նաև դահլիճի աթոռների դասավորության փոփոխություն՝ այսուհետ թատրոնը կունենա պարտեր, այնուհետև անցում ու ամֆիթատրոն, նմանատիպ բաժանում մինչ այս չի եղել: Վերանորոգումը կատարվել է թատրոնի սեփական միջոցներով: Մինչ սեպտեմբերի 20-ը՝ 154-րդ թատերաշրջանի բացումը թատրոնում վերջին շտկումներն են իրականացվում: Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել նաև թատրոնի փոքր բեմում, ճեմասրահում:

Թատրոնը միայն թարմ տեսքով չէ, որ պատրաստվում է թատերաշրջանին։ Ստեղծագործական գործընթացը ևս հագեցած է նորություններով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Նիկոլայ Ծատուրյանի «Թռիչքը» այլաբանությունը: «Թատերաշրջանի բացման օրը անակնկալ է սպասում հանդիսատեսին ոչ միայն թատրոնում, այլև թատրոնից դուրս՝ «Թատերական» հրապարակում։ Սակայն դրա մասին չենք խոսի՝ անանկալն իրական լինելու համար»,-«Արմենպրես»-ին ասաց թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը: Լիովին փոփոխված այս թատերաշրջանում հանդիսատեսին կներկայացվի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը՝ նոր դերակատարներով ու նոր խորեոգրաֆիկ լուծումներով: Հոկտեմբերին արդեն փոքր հանդիսատեսի համար կցուցադրվի նոր մանկական ներկայացում՝ «Բուրատինոյի արկածները»: Արդեն մեկ տարի է թատրոնը համագործակցում է Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հետ: Այս տարի թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հրավերով Գյումրու դրամատիկականում բեմադրություն կանի այդ թատերախմբի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը, որը կիրականացնի Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մաթեոս» պիեսի բեմադրությունը: Այն կհնչի ինչպես արևմտահայերն, այնպես էլ արևելահայերն: Այս պիեսի առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերին: Խաղացանկ կվերադարձվեն նաև «Սիրո քասթինգ», «Փարիզը վտանգավոր քաղաք է» երեկոյան և մանկական «Երեք խոզուկները» ցերեկային ներկայացումները: Փոքրիկ հանդիսատեսի համար կցուցադրվի նաև «Փանոսի արկածները»: Այս ամենից բացի, ընթանում են այլ ներկայացումների փորձեր ևս, սակայն դրանք կլինեն հոկտեմբեր-նոյեմբերին: Ամանորի ներկայացումները նույնպես կուրախացնեն փոքրիկներին ու մեծահասակներին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը