Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Իսրայելի բաց մրցաշարի հաղթող 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկներ:

Օղակների վարժություն մրցաձևում չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժությունում արծաթե մեդալ է նվաճել:

Մարզիկներն Իսրայել էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և մարզիչ Սոս Սարգսյանի գլխավորությամբ:

Հայերեն العربية English Русский