Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան. Սինգֆիլդի գավաթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիդերլանդներից Անիշ Գիրին էր: Պարտիայի 53-րդ քայլումգրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այժմ Արոնյանն ունի 1 միավոր: Առաջատարը 1,5 միավորով աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն է:
Սինգֆիլդի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում են Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:
Մրցաշարը կընթանա օգոստոսի 16-30-ը:
Կարդացեք հոդվածը` Русский