Մենք ենք ու միասին ենք. Համահայկական 7-րդ խաղերն ավարտված են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում մեծ հանդիսությամբ ավարտվեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 20-ամյա խաղերի փակման արարողության մեկնարկին ներկաներին խոսքով դիմեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը` շնորհակալություն հայտնելով խաղերին իրենց աջակցությունը բերած բոլոր պետական և ոչ պետական կառույցներին, մասնակիցներին և մրցավարների, ինչպես նաև լրագրողներին:

«Խաղերը հաստատուն կամուրջ են դաչձել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի միջև»,- շեշտեց Զաքարյանը: Որից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պարգևատրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո շքանշանով: Ներկաներին հրաժեշտի խոսքով դիմեց նաև Համահայկական խաղերի հիմնադիր անդամներից Ալբերտ Բոյաջյան` շեշտելով, որ սպորտով միաբանվում են Հայաստանն, Արցախը և Սփյուռքը: Բոյաջյանը կոմիտեի անուննից Իշխան Զաքարյանին շնորհեց պատվո շքանշան:

«Միսս համահայկական խաղեր» ճանաչվեց Ռուսաստանի վոլեյբոլիստ Աննա Թունյանը: Լավագույն մարզական պատվիրակությունը Ռուսաստանի ընդհանուր թիմն է, «Արդար խաղի» մրցանակը ստացավ բասկետբոլի Հալեպի կանանց թիմը: Համահայկական խաղերի հայտնություն դարձավ Դուբայի պատվիրակությունը: «Կարգապահության և մարզական ոգու» մրցանակն իրենց հետ հայրենիքից կտանեն Վիեննայի թիմը: Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ լավագույն քաղաքներ ճանաչվեցին Էջմիածնի և ավստրալական Սիդնեյի պատվիրակությունները: Բոլոր մրցանակակիրներին պարգևատրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համահայկական խաղերի 14 օրերի ընթացքում մենք վայելեցինք միասին լինելու բերկրանքը: Ապացուցեցինք, որ մենք ենք և միասնական ենք: Փակման արարողությունը խորհրադանշում է , որ աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք` Երևանը: Անկախ քաղաքական և կուսակցական պատկանելության, մենք միշտ միասնական ենք լինելու: 8-րդն ավելի մեծ են լինելու»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակցներին և կազմակերպիչներին ու հայտարարեց խաղերը փակված:

7-րդ Համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում էր 5244 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի 161 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվեց Երևանում: Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:

Հայերեն العربية

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին