Իրանում վարժական ինքնաթիռ Է կործանվել, զոհվել Է երկու մարդ
1 րոպեի ընթերցում
![Իրանում վարժական ինքնաթիռ Է կործանվել, զոհվել Է երկու մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/984960.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսային մասում օգոստոսի 15-ին գերթեթեւ վարժական ինքնաթիռ Է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել Է երկու մարդ: Այդ մասին, ինչպես ստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Դա երկտեղանի վարժական ինքնաթիռ Էր: Պատահարի հետեւանքով… այսօր առավոտյան… զոհվել են անձնակազի երկու անդամները»,- գործակալությանը հայտնել Է Սեմնանի նահանգի Գարմսար քաղաքային օկրուգի փոխնահանգապետ Ալի Հեմաթին:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղի օդանավակայանից ոչ հեռու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: