Քաղաքապետարանը չէր կարող նվիրել կառույց, որն իրեն չէր պատկանում. պարզաբանում քաղաքապետարանից

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանը չէր կարող ներդրողին նվիրել կառույց, որն իրեն չէր պատկանում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից։ Ըստ «Ֆրանկ Մյուլերի»-ի ղեկավար Վարդան Սրմաքեշի՝ օրերս լրագրողներին արած հայտարարության՝ ինքը երկու կառույց է պահանջել Գյումրու քաղաքապետարանից ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը տրամադրել էր միայն մեկը, ինչն էլ ներդրողին «ստիպել է» ծրագիր չիրականացնել: Խոսքը վերաբերում է Գյումրու «Բուլվարային» թաղամասի երկու հանդիպակաց կառույցներին և հարակից տարածքին: «Ես երկու կառույցն էի ուզում ու հողամասը, որը պետք է դարձնեի արհեստների կենտրոն: Բայց, ցավոք, միայն մեկ շենքը տվեցին, իսկ իմ պայմանը երկու կառույցն էր ու այդ տարածքը: Իրենք չտվեցին, ես հրաժարվեցի»,-նշեց Վարդան Սրմաքեշը:

Այս պնդմանն ի պատասխան, Գյումրու քաղաքապետարանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանին չպատկանող կառույցը չէր կարող քաղաքապետարանը նվիրել: «Նշված շենքերից մեկը համայնքապատկան էր, որը ավագանու որոշմամբ հատկացվել էր «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը, իսկ մյուս շենքը՝ պետական սեփականություն, որի տրամադրելու իրավասություն համայնքապետարանը չունի: Պետական սեփականությունը համայնքը տրամադրել չի կարող»,-նշեց Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

Մեկ տարի առաջ Գյումրու ավագանին քաղաքի Գործարանային, 2/4 հասցեում նախկին ռադիոգործարանի շենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը, այդ հատվածում ներդրումային ծրագիր իրականացնելու ու արհեստագործական կենտրոն ստեղծելու համար: Սակայն այս տարի այդ շենքը նույն ավագանին որոշեց հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այն պատճառաբանությամբ, որ մեկ տարվա ընթացքում շենքի վրա որևէ հիմնանորոգման աշխատանք չի իրականացվել: Ամիսներ առաջ Գործարանային փողոց, 2/4 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքն արդեն տրվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ շենքում 50 բնակարան կկառուցվի, ևս 50 բնակարան էլ նախատեսվում է արդեն Գործարանային փողոց, 2/6 հասցեում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը