Ավարտվել է Ջուլիետա Ղուկասյանի գործի նախաքննությունը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ավարտվել է Ջուլիետա Ղուկասյանի սպանության վերաբերյալ գործի նախաքննությունը: Առաջիկայում դատախազությունը մեղադրական եզրակացությունը կուղարկի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։Մինչ նոր միջնորդություններ ներկայացնելը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու Շիրակի մարզի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները բողոքարկել են Վճռաբեկ դատարան։

Վերջիններս միջնորդել էին նաև, որպեսզի քննչական ու դատավարական գործողություններ կատարվեն գործում տեղ գտած որոշ հանգամանքների շուրջ։ Նրանք նշում են, որ քրեական գործի նյութերում ապացույց չկա այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի և ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները համատեղ են հայտնաբերել և ձերբակալել Ա. Ռազգիլդեևին։ Քանի որ որևէ հիմք չկա պնդելու, որ ռազմաբազա չտեղափոխելը կարող էր հակասել ՌԴ օրենսդրությանը, ինչպես նախկինում նշել էր վարույթն իրականացնող մարմինը, կրկին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել Ռազգիլդեևին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար։ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցին անդրադառնալն էլ քննիչը համարել է հիմնազուրկ և նշել, որ այդ հարցը քննարկվել է տարբեր ատյաններում, տրվել են սպառիչ պարզաբանումներ։ «Քրեական գործի ապացույցների հետ կապված մի շարք հարցեր են բարձրացվել, որոնք վերաբերում են նաև բժշկական օգնության մատուցման պատշաճ կազմակերպմանը, հանցագործության դրդապատճառին և այլն: Բոլոր միջնորդությունները մերժվել են»,-«Արմենպրես»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արթուր Սաքունցը:

Ըստ իրավահաջորդների՝ բացահայտված չէ նաև Ջուլիետա Ղուկասյանի սպանության դրդապատճառը, միայն հայտնի է, որ Ջուլիետա Ղուկասյանն ու Ռազգիլդեևը ծանոթներ չեն եղել. «Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հիմք է տալիս ենթադրելու, որ դա դիտավորյալ գործողություն է, բայց ո՞րն է այդ գործողությունների դրդապատճառը, վերստին այս գործի մեջ բացահայտված չէ, չկա, իսկ դա նշանակում է, որ հանցագործությունը չի կարելի համարել բացահայտված»։Տուժողի իրավահաջորդներին այս պահին դեռ հստակ չէ, թե որտեղ են անցկացվելու դատական նիստերը:

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրու «Սլաբոդկա» թաղամասում դաժան ծեծի հետևանքով հիվանդանոցում մահացել է 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը: Կասկածյալը 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը