Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց  Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայծակնային մրցաշարում Արոնյանը մրցումային երկրորդ օրը կրեց երկու պարտություն, 3 պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ 4 պարտիայում գրանցեց ոչ-ոքի: 36 հնարավորից հավաքելով 22 միավոր՝ Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող:

Երկրորդ տեղում 21,5 միավորով Չինաստանից Դին Լիժենն է, իսկ եռյակը եզրափակեց Ֆրանսիայից Մաքսիիմ Վաշիե-Լագրավը նույնքան՝ 21,5 միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 6-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում