Տնտեսություն

ՊԵԿ-ը պատրաստվում է նոր հոդված ավելացնել հարկային օրենսգրքում

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը պատրաստվում է նոր հոդված ավելացնել հարկային օրենսգրքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է նոր հոդված ավելացնել հարկային օրենսգրքում, որն իրավական կարգավորում կտա հարկային պլանավորման չարաշահման դեպքերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ներկայումս աշխատանքներ են կատարվում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար: Ունենք արդեն ներքին շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է հարկային օրենսգրքում նոր հոդված ավելացնելուն, որով կկարգավորվի հարկային պլանավորման չարաշահում և հարկային օգուտ հասկացությունները: Հարկային պլանավորման չարաշահումն այն է, երբ հարկ վճարողի կողմից գործողությունները, հարկերի հաշվարկման մեթոդները միտված են հարկերի պակաս վճարմանը: Սրա վերաբերյալ կունենանք իրավական կարգավորում»,- ասաց Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում