Տարածաշրջանային

Վրաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել Է ՌԴ-ից թռիչքների արգելման պատճառով

2 րոպեի ընթերցում

Վրաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել Է ՌԴ-ից թռիչքների արգելման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում 2019 թվականի հուլիսին ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել Է Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին օգոստոսի 13-ին վրացական IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հայտնի իրադարձությունների պատճառով, որոնք վերաբերել են մեր ավիաշուկային, աշխատանքի անկում Է դիտվում Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում: Ընդհանուր առմամբ մենք ունենք 10-տոկոսանոց անկում: Օրինակ, եթե անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիի օդանավակայանն սպասարկել Է 430 հազար ուղեւորների, ապա այս տարի այն թողանցել Է 385 հազար մարդու: Այս տարվա հուլիսին Բաթումն սպասարկել Է 100 հազար ուղեւորի այն դեպքում, երբ անցյալ տարի այդ թիվը կազմել Է 111 հազար»,-ասել Է Սագիրաշվիլին:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմն օգոստոսի 7-ին հրապարակել Է հուլիս ամսվա վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ՌԴ-ի քաղաքացիները շուրջ 160 հազար այց են կատարել հանրապետություն, ինչը 6,4 տոկոսով պակաս Է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Օգոստոսի 12-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ զբոսաշրջության ոլորտը թռիչքների արգելման պատճառով տուժել Է մոտավորապես 60 մլն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում