Հասարակական

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցները շրջել են Հայաստանի տեսարժան վայրերով

2 րոպեի ընթերցում

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցները շրջել են Հայաստանի տեսարժան վայրերով

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի մասնակիցները շրջայց են կատարել ՀՀ տեսարժան վայրերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցույթի մասնակիցներն այցելության ընթացքում ծանոթացել են Հայաստանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին:

«Շնորհիվ մրցույթի անցկացման վայր` հարուստ պատմություն ունեցող Հայաստանի, մարզիկներին հնարավորություն է ընձեռվել ոչ միայն մրցել լավագույն «Խաղաղության մարտիկ» կոչմանն արժանանալու և իրենց գործընկերների փորձը որդեգրելու համար, այլև ծանոթանալու մրցույթի կազմակերպիչ երկրի մշակույթին, պատմությանը և ժողովրդի ավանդույթներին»,- ասաց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ փոխգնդապետ Սերգեյ Մուրզինը:

Մրցույթի մասնակից երկրների զինծառայողներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի թանգարան, Պատմության ազգային թանգարան, Հայկական ճարտարապետության թանգարան, Մատենադարան, Սարդարապատի հուշահամալիր, Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել Հայաստանի հերոսների հիշատակին:

Շրջայցի շրջանակում մասնակիցներն այցելել են Գառնու տաճար և Գեղարդի վանք, որտեղ հյուրերին սովորեցրել են հայկական ժողովրդական պարեր և ներկայացրել հայկական հոգևոր երգերը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում