Միջազգային

Իրանում ավազային փոթորկի պատճառով շուրջ 450 մարդ դիմել է բուժօգնության

1 րոպեի ընթերցում

Իրանում ավազային փոթորկի պատճառով շուրջ 450 մարդ դիմել է բուժօգնության

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելյան նահանգներում ավազային փոթորկի պատճառով առաջացրած բարդացումների հետևանքով շուրջ 465 մարդ օգնության համար դիմել է բուժհաստատություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարածաշրջանում փոթորիկն առաջացել է մի քանի օր առաջ: Որոշ քաղաքներում քամու արագությունը հասել է 70 կմ/ժ-ի: Տեսանելիությունը եղել է 600 մետր:

Իշխանությունների տվյալներով՝ բուժհաստատություն դիմած 465 անձանցից 127-ը հոսպիտալացվել են: Նրանք մեծամասամբ բողոքներ են ունեցել տեսողության, շնչառության և սրտի աշխատանքի հետ կապված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում