Սպորտ

Խաչանովը և Նադալը Մոնրեալի մրցաշարի քառորդ եզրափակիչում են 

1 րոպեի ընթերցում

Խաչանովը և Նադալը Մոնրեալի մրցաշարի քառորդ եզրափակիչում են 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Խաչանովը և Ռաֆայել Նադալը շարունակում են պայքարը Մոնրեալի ATP մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոնրեալի ATP մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Կանադայից Ֆելիքս Օժե-Ալյասինի հետ: 2 ժամ 52 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:7 (7:9), 6:5, 6:3 հաշվով: Նա դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով 1 ժամ 42 րոպեում հաղթեց արգենտինացի Գիդո Պելյային:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում