ԵԱՏՄ շուկայի գործունեության ապահովման համար արգելոց-թանգարաններում սահմանվել է միասնական տոմսի արժեք

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1500 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքն ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1300 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ

Էքսկուրսիա հայերեն լեզվով – 1500 ՀՀ դրամ

Էքսկուրսիա օտար լեզվով – 2500 ՀՀ դրամ

Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.

ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին