Life

Գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները

1 րոպեի ընթերցում

Գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետների կարծիքով՝ ամենագրավիչ «զոհերը» ունիվերսալ դոնորներն են՝ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ. ուսումնասիրության համաձայն՝ նրանց կրկնակի ավելի հաճախ են կծում, քան երկրորդ խմբի ներկայացուցիչներին:

Նաեւ մոծակների «համային նախապատվությունների» վրա ազդում են մարմնի ջերմաստիճանը, սուր հոտերը, օրինակ, քրտինքի հոտը, եւ արյան ակտիվ շրջանառությունը: Բացի այդ, նյութափոխանակության բարձր մակարդակի դեպքում մարդն ավելի շատ ածխաթթու գազ Է արտազատում, որով մոծակները որոշում են սննդի աղբյուրը:

«Ուստի ավելի հավանական Է, որ մոծակը կկծի մեծահասակ մարդուն, այլ ոչ թե երեխայի, հղի կանանց, մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող մարդկանց, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնք զբաղված են ֆիզիկական աշխատանքով»,-ասված Է հրապարակման մեջ: Ինչպես նշում են հետազոտողները, մոծակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն առաջվա պես մնում են ուլտրաձայնային սարքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում