Life

ԱՄՆ-ում գիտնականները 112 տարեկան ձուկ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում գիտնականները 112 տարեկան ձուկ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները Մինեսոտայի նահանգի արեւմտյան մասում հայտնաբերել են մեծաբերան բուֆալո տեսակի ձուկ, որը մոտավորապես 112 տարեկան Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան National Geographic հանդեսը:

Ավելի վաղ համարվում Էր, որ այդ ձկները 26 տարուց ավելի չեն ապրում: Բացի դրանից, կենսաբանների կարծիքով՝ խոսքը վերաբերում Է քաղցրահամ ջրերի ամենապառավ փշոտ ձկանն այն ձկներից, որոնց երբեւԷ հետազոտել են գիտնականները:

Նշված առանձնյակը որսացել են Հյուսիսային Դակոտայի համալսարանի եւ Մանոայի Հավայան համալսարանի ձկնաբանները:՛ Ինչպես հայտնել են կենսաբանները, 112-ամյա ներկայացուցչի քաշը կազմել Է շուրջ 11 կիլոգրամ: Այդ տեսակի ձկներն առավելապես բնակվում են ԱՄՆ-ի հյուսիսային մասի քաղցրահամ ջրավազաններում եւ Կանադայում:

Դրանց մարմնի զանգվածն առանձին դեպքերում կարող Է հասնել մոտավորապես 30 կիլոգրամի, իսկ երկարությունը՝ 1,2 մետրի: Տակավին անցյալ դարում ԱՄՆ-ում մեծաբերան բուֆալոները գործածել են սննդի մեջ: Այժմ այդ ձկներն ավելի հաճախ մարզական ձկնորսության օբյեկտ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում