ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում շունը փրկել Է մի տղամարդու, որը հողակույտի տակ Է հայտնվել սողանքից հետո: Պատահարի տեսագրությամբ հետաքրքրվել Է Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 30-ին: Տարածաշրջանում սաստիկ անձրեւը սողանքներ Է առաջացրել որոշ ճանապարհների վրա, ինչի պատճառով անօթեւան տղամարդը՝ Փրադիլ Կումարը, ողջ-ողջ թաղվել Է ցեխակույտի տակ:
Հաջորդ օրը նրան հայտնաբերել են բանակային ստորաբաժանման զինվորները, որոնք պարեկել են ճանապարհն Այաքսի անունով շան հետ: Կադրերում երեւում Է, թե նրանք ինչպես են միասին փրկում շվարած տղամարդուն եւ նրան հանում հողի տակից:
Կումարին հիվանդանոց են տարել շոկային վիճակում: Շանը եւ զինվորին, որի հետ նա աշխատել Է զույգ կազմած, պարգեւատրել են խիզախության համար: