ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում օգոստոսի 6-ին ներկայացրել են սեփական արտադրության կառավարվող բարձրճշգրիտ հրիռների եւ բարձրճշգրիտ հրթիռների նոր մոդելներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Մեհր» գործակալությունը:
Շնորհանդեսին Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել Է. «Չնայած Ամերիկայի Մեծ չարագործի եւ նրա վարձկանների չարությանն ու դավադրություններին, պաշտպանության նախարարությունն առանց վարանումների անհրաժեշտ պահին կպաշտպանի Իսլամական Հանրապետությունը»:
«Օդ-օդ» դասի կառավարելի բարձր ճշգրտության հրթիռների նոր մոդելների մշակման համար պատասխանատու են Իրանի պաշտպանության նախարարության եւ Iran Electronics Industries ընկերության մասնագետները: Ինչպես նշված Է, Yasin հրթիռը հանդերձված Է ծալովի թեւով եւ կարող Է արձակվել անօդաչուից կամ կառավարվող թռչող ապարատից: Դրա թռիչքի հեռվությունը կազմում Է 50 կիլոմետր: Ghaem հրթիռը ջերմային ուղղորդմամբ Է: Մշակողների խոսքով՝ այն կարող Է թիրախները ոչնչացնել առավելագույնը 50 սանտիմետր շեղմամբ:
Balaban հրթիռի թռիչքը կարելի Է կառավարել սենսորների եւ GPS-ի միջոցով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: