Տարածաշրջանային

Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատրաստ Է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

«Իրանը հանդես Է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում Է երկխոսություն վարել, նա պետք Է նախեւառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Իրանի նախագահը նաեւ կարծիք Է հայտնել, որ իր երկրի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»: «Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն Է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,-նրա խոսքը օգոստոսի 6-ին փոխանցել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը «ռազմավարական սխալ» Է համարել ԱՄՆ-ի դուրս գալը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում