Բասկետբոլի Մ18 տարեկանների կանանց թիմը Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի մինչև 18 տարեկանների Հայաստանի կանանց թիմը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդորրայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Մալթայի թիմերը: Հայաստանի կանանց թիմն առաջին քառորդն ավարտեց փոքր առավելությամբ՝ 21:23 հաշվով: Երկրորդ քառորդում Վահագն Հարությունյաննի սաները մի պահ կորցրեցին առավելությունը, սակայն մեծ ընդմիջման գնացին կրկին հաշվի մեջ առաջ անցնելով՝ 37:40: Հաջորդ երկու քառորդներում ևս Հայաստանի թիմն առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 73:79 հաշվով:

Մալթա-Հայաստան (Մ18) խաղում Կայլա Քեշմեշյանը հանդես եկավ առանց փոխարինման ու վաստակեց 24 միավոր: Կայլան առաջնության ամենաերիտասարդ խաղացողներից է: Օգոստոսի 29-ին կլրանա Քեշմեշյանի 16 ամյակը:

Հայերեն العربية

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները