Գիշերային լուսավորվածությամբ ապահովվել է ողջ Մաքենիսը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղն իր ողջ պատմության մեջ առաջին անգամ ապահովվել է գիշերային լուսավորվածության ցանցով, ընդ որում՝ ամբողջությամբ ընդգրկելով բոլոր թաղամասերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը, գիշերային լուսավորվածության ցանցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, որի ընթացքում լույսերի միացման պատիվը վերապահվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին:

Լուսավորվածության ցանցը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հուլիսի 23-ից եւ ավարտվել մեկ շաբաթվա ընթացքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն 730 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Լուսավորվածության ցանցը կառուցվել է 2300 մետր երկարությամբ եւ 86 լուսատուներով՝ գյուղի կենտրոնական եւ երկրորդական բոլոր փողոցներով մեկ: «Մաքենիսն իր ողջ պատմության ընթացքում նույնիսկ մեկ թաղամասում լուսավորվածություն չէր ունեցել, իսկ այժմ լուսավորված է ամբողջությամբ: Սա մեր բնակիչների համար հրաշքի նման մի բան է: Սուբվենցիոն երկրորդ ծրագիրը մեր համայնքում իրականացնելու ենք օգոստոսին, որի շրջանակներում ձեռնարկելու ենք գյուղի հանդիսությունների սրահի հիմնումը»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը