Life

Տղամարդը փողոցում ռեզյումեն բաժանել Է անցորդներին եւ գտել «երազանքի աշխատանքը»

1 րոպեի ընթերցում

Տղամարդը փողոցում ռեզյումեն բաժանել Է անցորդներին եւ գտել «երազանքի աշխատանքը»

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Ֆենիքս քաղաքում տղամարդն աշխատանքից հեռացվելուց հետո սկսել Է փողոցում բաժանել իր ռեզյումեն եւ գտել «երազանքի աշխատանքը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը: 30-ամյա Փատրիկ Հոուգլանդը երկար ժամանակ չԷր կարողանում նոր աշխատանք գտնել: Երբեմն նրան հրավիրում Էին զրույցների, բայց ի վերջո միշտ Էլ պատասխանում Էին մերժմամբ: Տղամարդը փողի կարիք ուներ ընտանիքը կերակրելու համար:

Հուսահատվելով՝ նա որոշում Է քայլել փողոցներով եւ անձամբ բաժանել իր ռեզյումեն անցորդներին: Հարցաթերթիկում նա նշել Է, որ իր նպատակներն են՝ լավագույն կյանք ապահովել ընտանիքի համար եւ դրականորեն ազդել մարդկանց եւ շրջակա աշխարհի վրա: «Սկզբում ես ծիծաղում Էի դրա վրա:

Բայց հետո գերազանց ստացվեց»: Serendipit Consulting ընկերության սեփականատեր Մելիսա Դիջանֆիլիպոն տեսնում Է տղամարդուն խաչմերուկում եւ տպավորվում, որ աշխատանք որոնելիս նրան չի վախեցնում նույնիսկ սաստիկ տապը: Նա տարածում Է նրա ռեզյումեն սոցցանցերում, ինչից հետո Հոուգլանդն աշխատանքի հարյուրավոր առաջարկություններ Է ստանում եւ գործի ընդունվում որպես բետոնագործ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում