Հիմնանորոգվում է Վարդաձոր համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում հիմնանորոգվում է օրվա կարգավորիչ ջրամբարը՝ 400 տոննա տարողությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանը, ջրամբարը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը ավելի քան 11 500 000 դրամ է, որից Վարդաձորի համայնքապետարանը ներդրել է 5 միլիոն 500 000 դրամը, իսկ մնացած 6 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Աշխատանքները սկսվել են 2019 թվականի մայիս ամսից եւ արդեն մոտենում են ավարտին: «Գյուղի խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ ջրամբարը քայքայված ու անմխիթար վիճակում էր, ինչը թույլ չէր տալիս՝ լիարժեք մաքուր ու անվտանգ ջրամատակարարում իրականացնելու: Այս խնդրի լուծումը համայնքի համար ուներ կենսական կարեւոր նշանակություն:Վարդաձորի խմելու ջրատարի ներքին ցանցը հիմնանորոգված է մոտ 90 տոկոսով, մնացած 10 տոկոսի նորոգման համար տեղական բյուջեից այս տարի հատկացրել ենք 2 միլիոն դրամ: Այնպես որ, գյուղն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգմամբ՝ արդեն միանգամայն անվտանգ պայմաններում: Օրվա կարգավորիչ ջրամբարը ցանկապատվում է, իսկ տարածքն ունենում է նաեւ գիշերային լուսավորվածություն »,-ներկայացրեց Ռոբերտ Սիրականյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը