Բասկետբոլի կանանց թիմը կրկին հաղթել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 74-55 հաշվով առավելության հասնելով Վրաստանի թիմի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Նաթալի Եագուպեանը, ով վաստակեց 20 միավոր:
Կանանց Հայաստանի Մ18 հավաքականի բասկետբոլիստ Կայլա Քեշմեշյանը Հայաստան-Վրաստան (Մ18) խաղում դարձավ դաբլ-դաբլի հեղինակ:
Նա վաստակեց 18 միավոր և կատարեց 13 արդյունավետ փոխանցում: