Տարածաշրջանային

ԵՄ-ն կշարունակի երկխոսությունը Զարիֆի հետ, չնայած ԱՄՆ-ի սեւ ցուցակին

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կշարունակի երկխոսությունը Զարիֆի հետ, չնայած ԱՄՆ-ի սեւ ցուցակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կշարունակի աշխատել եւ երկխոսություն վարել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որին ԱՄՆ-ն ներառել Է Իրանին վերաբերող սեւ ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Կառլոս Ռուիս դե Գորդեհուելան: Նա նաեւ ընդգծել Է, որ Եվրամիությունը ափսոսանք Է հայտնում ԱՄՆ-ի իշխանություների որոշման կապակցությամբ: «Մենք ափսոսանք են հայտնում ԱՄՆ-ի այդ որոշման կապակցությամբ: Մենք կշարունակենք աշխատել Զարիֆի հետ, որն ամենաբարձրաստիճան իրանցի դիվանագետն Է, քանի որ մեզ անհրաժեշտ Է դիվանագիտական շփումներ պահպանել այդ երկրի հետ»,- հայտարարել Է նա:

Հուլիսի 31-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ, ինչի մասին հաղորդվում Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում: Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն Է ղեկավարում իրանական քարոզչությունը եւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը: Նաեւ պետական պաշտոնյաները կարծում են, որ նախարարը կոծկում Է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները: ԱՄՆ-ի իշխանություններն այլեւս մտադիր չեն Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»:

«Մեր արտաքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը երեխայական պահվածքի օրինակ Է: Այն ցույց Է տալիս Վաշինգտոնի դիրքերի թուլությունը Իրանի հետ դիմակայությունում»,- նախագահի խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը: Նրա կարծիքով՝ «անկարելի Է միաժամանակ հայտարարել երկխոսության ձգտելու մասին եւ պատժամիջոցներ դնել նման մակարդակի պաշտոնյաների վրա»:

Ռոուհանիի խոսքով՝ «եթե ամերիկացիները երկխոսություն են ցանկանում, ապա պետք Է հասկանան, որ այն իրականացվելու Է արտաքին գործերի նախարարության եւ նրա ղեկավարի միջոցով: Նախարարն ինքը Twitter-ում գրել Է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի վրա: Նա ԱՄՆ-ին շնորհակալություն Է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» Է համարում «իր շահերի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում