Հասարակական

Շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին. Դավիթ Անանյանն անդրադարձավ ՊԵԿ-ում կաշառակերության դեպքին

1 րոպեի ընթերցում

Շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին. Դավիթ Անանյանն անդրադարձավ ՊԵԿ-ում կաշառակերության դեպքին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության պաշտոնատար անձանց՝ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու դեպքին, որի մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը:

«Չեմ պատկերացնում, որ կգանք կհասնենք այնպիսի օրվա, որ եթե ինձ կամ հետագա ՊԵԿ ղեկավարներին հարցնեք՝ կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ինքը վստահ ասի՝ չկա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Անանյանը՝ ավելացնելով, որ դժվար է պատկերացնում մի իրավիճակ, երբ կաշառակերությունը հնարավոր լինի համակարգերում բացառել:

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի հետ, առանձին դեպքերում մեր ներքին անվտանգության վարչության ռեսուրսներով ենք գործում, ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացնում: Ես անձամբ զանգահարել և շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, որովհետև իրենց աշխատանքով մենք մաքրվում ենք»,- ասաց Անանյանը՝ ավելացնելով, որ ՊԵԿ-ը ևս ունի կարողություններ կաշառակերության դեմ պայքարելու համար:

Օրերս ԱԱԾ-ն հայտարարել էր ՊԵԿ երկու պաշտոնյաների՝ 1 մլն դրամ կաշառք վերցնելու դեպքի բացահայտման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում