Տարածաշրջանային

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի ԱԳ նախարարի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի ԱԳ նախարարի դեմ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի արտաքն գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում: Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն Է ղեկավարում իրանական քարոզչությունը եւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը:

Նաեւ պետական պաշտոնյաները կարծում են, որ նախարարը կոծկում Է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները: ԱՄՆ-ի իշխանություններն այլեւս մտադիր չեն Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ: Նախարարն ինքը Twitter-ում գրել Է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի վրա: Նա ԱՄՆ-ին շնորհակալություն Է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» Է համարում «իր շահերի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում