ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 30-ին երկարատեւ հեռախոսազրույց Է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Զրույցի ընթացքում նա իրանցի պաշտոնակցին հիշեցրել Է տարածաշրջանում լարվածության թուլացման կարեւորության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մի աղբյուրի:
«Ֆրանսիայի դերն այն Է, որ անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի ներքաշված բոլոր կողմերը համաձայնեն դադար առնել եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել Է ֆրանսիական պետության ղեկավարը: Ավելի վաղ Al Mayadeen իրանական հեռուստաալիքը հայտնել Է, որ Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռոուհանին հայտարարել Է, թե Եվրամիությունից առաջին հերթին հարաբերությունների նորմալացում Է ակնկալում նավթային ու բանկային ոլորտում: Սակային ոչ իրանական, ոչ Էլ ֆրանսիական ԶԼՄ-ները չեն ճշտում՝ այդ կապակցությամբ ինչ երաշխիքներ կամ առաջարկություններ Է ներկայացրել Մակրոնը:
Սա վերջին երկու ամսվա ընթացքում երկու նախագահների միջեւ արդեն չորրորդ հեռախոսազրույցն Է: Ելիսեյան պալատում հիշեցրել են, որ Մակրոնը, որն այժմ արձակուրդն անցկացնում Է երկրի հարավի Բրեգանսոն ամրոցում, կապ Է պահպանում նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: