Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմասնակցի առաջին Կասպյան տնտեսական համաժողովին 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարական պատվիրակությունը օգոստոսի 10-14-ը Թուրքմենստանում կմասնակցի առաջին Կասպյան տնտեսական համաժողովին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պատվիրակության կազմում կլինեն նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Հայերեն English Français Русский