Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմասնակցի առաջին Կասպյան տնտեսական համաժողովին
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմասնակցի առաջին Կասպյան տնտեսական համաժողովին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/983234.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարական պատվիրակությունը օգոստոսի 10-14-ը Թուրքմենստանում կմասնակցի առաջին Կասպյան տնտեսական համաժողովին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պատվիրակության կազմում կլինեն նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: