Ֆիլիպիններում երկրաշարժը խլել է առնվազն հինգ մարդու կյանք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, 12-ը ստացել են վնասվածքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Հաղորդվում է, որ վնասվել են տներ ու շինություններ: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Հայերեն English Русский