Աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանք ունենալու ակնկալիքով հուլիսի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

«138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։ 89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման եւ աշխատանքային հարցերի քննարկման փուլում է»,- նշված է էջում:

Խնդիրը առաջացել էր այն ժամանակ, երբ անտառամերձ տարածքների բնակիչներին արգելվել էր ապօրինի ծառահատումներ իրականացնել, որից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել, նշելով, որ իրենք այդ քայլով օրվա հացի ապրուստն են հոգում:

Հուլիսի 18-ին Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Տավուշի մարզում 200 թափուր աշխատատեղ կա և այդ աշխատատեղերի աշխատավարձը տատանվում է 200-250 հազար դրամի սահմաններում:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը