Սպորտ

Պատրիկ Կլյուվերտը վերադարձել է «Բարսելոնա»

1 րոպեի ընթերցում

Պատրիկ Կլյուվերտը վերադարձել է «Բարսելոնա»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը վերադարձել է կատալոնական «Բարսելոնա» և նշանակվել ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման տնօրեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագրի մարամասները չեն հաղորդվում: Կլյուվերտի աշխատանքի վերջին վայրը եղել է Կամերունի ազգային հավաքականը, որտեղ նա եղել է թիմի գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆի օգնականը:

«Ուրախ եմ վերադառնալ տուն և անհամաբերությամբ սպասում եմ իմ կյանքի նոր փուլի սկզբին: Մեր խնդիրն է՝ պահպանել «Բարասն» աշխարհի լավագույնների թվում: Ես մեծացել եմ «Այաքս»-ի ակադեմիայում, որը շատ նման է «Լա Մասիա»-ին: Կարծում եմ՝ կարող եմ մեծ ավանդ ունենալ «Բարսելոնա»-ի երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման գործում»,- հայտարարել է Կլյուվերտը:

Որպես ֆուտբոլիստ Կլյուվերտը «Բարեսլոնա»-ի գույները պաշտպանել է 1998-2004 թվականներին: Նաև 24 տարվա կարիերայի ընթացքում հոլանդացին հանդես է եկել «Այաքս»-ի, «Միլան»-ի, «Նյուքասլ»-ի, «Վալենսիա»-ի, ՊՍՎ-ի և «Լիլ»-ի կազմում:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում