Հասարակական

Ոստիկանությունը հերքում է Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրելու մասին լուրը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հերքում է Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրելու մասին լուրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

««Ժամանակ» օրաթերթն այսօր տեղեկություն է հրապարակել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրվել: Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում