Հասարակական

Մոսկվայում վնասված ինքնաթիռի ուղևորները Երևան են ճանապարհվել պահեստային օդանավով

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում վնասված ինքնաթիռի ուղևորները Երևան են ճանապարհվել պահեստային օդանավով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից:

Նշվել է, որ քաղաքացիները Երևան կուղևորվեն պահեստային ինքնաթիռով:

«Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին կժամանի Երևան», - ասել են ավիաընկերության մամլո ծառայությունից` նշելով, որ վնասված ինքնաթիռի օգտագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում