Սպորտ

Պորտուգալիան Եվրո-2019-ի եզրափակչում է

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիան Եվրո-2019-ի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Եվրոպայի 2019-ի թվաականի մինչև 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակչի խաղում Պորտուգալիան մրցեց Իռլանդիայի հետ (4:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին թիմերը զգուշավոր խաղ էին ցուցադրում և փորձում էին գտնել միմյանց թույլ և խոցելի օղակները: Գնդակին հիմնականում տիրում էր Պորտուգալիայի ընտրանին: 31-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները կոպիտ խաղացին պորտուգալացի ֆուտբոլիստի նկատմամբ և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վիտոր Ֆերեիրան: Բաց թողած գնդակից հետո Իռլանդիան իր ձեռք վերցրեց խաղի վերահսկողությունը: Սակայն մինչ թիմերը կգնային հանգստի, Պորտուգալիան խփեց նաև երկրորդ գնդակը: Այս անգամ աչքի ընկավ Ռամոսը:

Երկրորդ կեսում Պորտուգալիան գերակա դիրք ուներ և 59-րդ րոպեին խփեց նաև երրորդ գոլը: Դուբլի հեղինակ դարձավ Ռամոսը: Հանդիպման ամբողջ ընթացքում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան առավելություն ուներ: Իռլանդիային միայն երբեմն-երբեմն էր հաջողվում հակագրոհել, այն էլ ոչ այդքան լուրջ: Իսկ Պորտուգալիայի թիմից Ռամոսն ավելացված րոպեին դարձավ նաև հեթ-տրիկի հեղինակ: Ի վերջո Պորտուգալիան հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ կկայանա հուլիսի 27-ին Հանրապետական մարզադաշտում: Կիսաեզրափակչի մյուս խաղում Հանրապետական մարզադաշում կմրցեն Ֆրանսիայի և Իսպանիայի ընտրանիները: Հանդիպումը կմեկնակի 21:00-ին:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում