ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) սերտ շփան մեջ Է այն երկրների հետ, որոնք մտադիր են պարեկել Հորմուզինեղուցն ազատ նավարկություն ապահովելու համար, սակայն բոլոր կողմերին զսպվածության կոչ Է անում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած ճեպազրույցում:
«Հետեւում ենք իրադրության զարգացմանը եւ սերտ շփման մեջ ենք գտնվում այն բոլոր երկրների հետ, որոնք աշխատում են Որմզդի նեղուցում ծովային ուղիների անվտանգության հասնելու նպատակով: Մենք կրկնում ենք առավելագույն զսպվածության՝ մեր կոչը»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: