Հասարակական

Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների՝ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր համալսարանի նախագահ Էրիկ Վյուեն։ Համալսարանը մասնագիտացած է կանաչ ճարտարագիտության ոլորտում և կրթական բոլոր ծրագրերում կարևորում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի միջև համագործակցության հեռանկարները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հետազոտությունը չպետք է կտրված լինի իրականությունից և պետք է հնարավորինս կիրառական լինի։ Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջնահերթություններից է Հայաստան բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում ու կաջակցեն ոլորտի զարգացմանը: Այս առումով Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանը կարող է գործընկեր դառնալ ՀՀ կրթական համակարգին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին և Հայաստանում գյուղանտեսական քոլեջների վերազինմանն ու մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում