Գանձակ համայնքում մեկնարկում են շինարարական խոշոր ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Գավառ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մեկնարկում են շինարարական խոշոր ծրագրեր, որոնց արժեքը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, համայնքում արդեն մեկնարկում են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում հիմնանորոգվելու են Խաչատուր Աբովյան եւ Սիլվա Կապուտիկյան փողոցները, ոռոգման համակարգը սնող մայր առուն, ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը: Սակայն ճանապարհաշինական ամենախոշոր ծրագիրը՝ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը, կիրականացվի պետբյուջեի միջոցներով, 328 միլիոն դրամ նախահաշվային արժեքով, ինչի արդյունքում կհիմնանորոգվի 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհ:

  • Պետական միջոցներով ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ այս տարի Գանձակում կիրականացվի մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի շինարարություն, որից շուրջ 318 միլիոն դրամը հատկացվել է պետբյուջեի միջոցներից, Բաղրամյան փողոցի ասֆալտապատման համար: 34 միլիոն դրամ հատկացվել է Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման, 17 միլիոն դրամ՝ գիշերային լուսավորության ցանցի եւ 16 միլիոն դրամ՝ մայր առվի հիմնանորոգման համար: Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 60 , Գանձակի համայնքապետարանը ՝ 15 տոկոս: Մնացած 25 տոկոսը ներդրել են արտերկրում բնակվող գանձակցի գործարարները: Մայր առվի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի արժեքի 70, Գանձակի համայնքապետարանը՝ 30 տոկոսը: Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 65, Գանձակի գյուղապետարանը՝ 35 տոկոսը: Բացի այդ, տեղական բյուջեի միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կապիտալ հիմնանորոգում ենք իրականացրել մանկապարտեզի երկրորդ մասնաշենքում եւ կառուցել երկու թաղամասերն իրար կապող մեկ կամուրջ»,-ներկայացրեց Արմեն Պողոսյանը:

Ծրագրերի մեկնարկին ու ընթացքին ծանոթանալու նպատակով Գանձակ համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ