ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նինոծմինդայի տեղական «Փարվանա» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը կանչվել է քրեական պատասխանատվության։ «Ֆինանսական ոստիկանությունը հուլիսի 19-ին ծառայողական լիազորությունները զանցելու և մի քանի հազար լարի բյուջետային միջոցներ յուրացնելու փաստով քրեական պատասխանատվության է կանչել Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և նրա հաշվապահ՝ Անժելիկա Պուտուլյանին։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է հեռուստաընկերությունը:
Տեղեկությունը տարածում են վրացական լրատվամիջոցները հղում կատարելով «Փարվանա» հեռուստաընկերությանը։