Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերին և երկաթուղային օպերատորներին ծառայությունների տրամադրման ոլորտում և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի գործընկերներից է:

Ընկերության ղեկավար Ժերոմ Գարսիան նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի տրանսպորտային ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ դրանց շրջանակում արդեն իսկ համագործակցում են կառավարության հետ:

Նախագահը նշել է, որ ողջունում է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում