ՊԵԿ-ն առաջարկում է ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման համար պարզեցված կարգ սահմանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման ու հսկողության նոր, առավել պարզեցված ու գործուն կարգ սահմանել, ինչը համահունչ է ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներին և ԵԱՏՄ անդամ այլ երկրում կիրառվող պրակտիկային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից, նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին » որոշումը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել պարզ, արագ և արդյունավետ կազմակերպել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման և դրանց նկատմամբ պատշաճ հսկողության աշխատանքները, արագացնել դրանց ընթացքը, պարզեցնել վարչարարությունը, հայտարարատուներին ազատել ժամանակային և այլ կորուստներից:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան«Ոչնչացում» ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ