Վարչության պետը բացառում է ՀՀ էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը բացառում է հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարում մարդկային գործոնի ազդեցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բադալյանն ասաց հուլիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բացարձակապես արտաքին գործոն չկա, հաքերային հարձակումը բացառվում է. մեր էներգահամակարգը կառավարվում է փակ համակարգով, հաքերային ներազդեցությունն անհնարին է, որևէ քաղաքական ազդեցություն նույնպես առկա չէ: Դա ուղղակի տեխնոլոգիական գործընթաց է, որը տեղի է ունեցել էներգահամակարգում ռեժիմի կառավարման ընթացքում: Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ հավանական է նաև «մարդկային գործոն» ասվածը: Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև համակարգը կառավարվում է ավտոմատ, և մարդկային ազդեցությունը մենք նվազեցրել ենք ամենացածր մակարդակի»,- ասաց Բադալյանը:

Վարչության պետը նշեց, որ այս պահին կազմված է մասնագիտական խումբ, որի ուսումնասիրության հիման վրա հաջորդ շաբաթվա ընթացքում կկազմվի եզրակացություն, թե որտեղ և ինչի հետևանքով է տեղի ունեցել վթարը:

«Կազմվել է մասնագիտական խումբ, որն իրականացնում է քննություն: Ներկա պահին ուսումնասիրվում են բոլոր համակարգային, հանգուցային կայանների և ենթակայանների բոլոր բաղադրիչները, ցուցանիշները, մոտ ժամանակում կունենանք դրանց վերլուծությունը: Եկող շաբաթվա ընթացքում կունենանք նաև վերջնական եզրակացություն, թե ինչից է տեղի ունեցել պատահարը, և նաև` կոնկրետ որ հանգույցում է տեղի ունեցել»,- նշեց նա:

Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, ինչի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ: Նույն օրը ՀՀ-ում էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացել է:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ