Եվրո-2019-ի մեկնարկում ֆուտբոլի Մ19 տարեկանների ընտրանին պարտվեց Իսպանիայի թիմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի առաջին խաղում Հանրապետական մարզադաշտում, մրցելով Իսպաիայի հետ, պարտվեց 1:4 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին ակնհայտ էր, որ Հայաստանի ընտրանին գործելու է երկրորդ համարով և շեշտը կդնի հնարավոր հակագրոհների վրա: Արթուր Ոսկանյանի սաների գործողություններում ակնհայտ զգուշավորություն կար: Իրար հաջորդող գրոհներից մեկը 33-րդ րոպեին եզրափակվեց գոլով: Եվրո-2019-ի առաջին գնդակը խփեց և Իսպանիայի ընտրանուն առաջ մղեց Խանդրո Օրելանան:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կարողացավ օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունը: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Իսպանիայի ընտրանու դարպասապահը գնդակը բաց թողեց ձեռքից, և դրան առաջինը հասած Արսեն Եղիազարյանը (51-րդ րոպե) հավասարեցրեց հաշիվը: Իսպանիան բաց թողած գնդակից հետո նորից տիրեց նախաձեռնությանը և 58-րդ րոպեին Խուան Միրանդան կրկին առաջ մղեց իր թիմին:

Վերջիններից շատ ժամանակ չպահանջվեց երրորդ գոլը խփելու համար: 64-րդ րոպեին Ալեխանդրո Մարկեսը տուգանային հրապարակում ճիշտ տեղում հայտնվելով՝ գլխով գնդակն ուղարկեց Հայաստանի դարպասը: Հանդիպման ավելացված րոպեներին իսպանական թիմը խփեց 4-րդ գնդակը: Աչքի ընկավՎիկտոր Մոլյեխոն: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ Իսպանիայի:

Հանդիպմանը մարզադաշտում հետևում էին 10 200 երկրպագու:

A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ, ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց»մարզադաշտում):

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյան

Հայերեն العربية

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները