Սպորտ

Ալեքսանդր Կարապետյանը պաշտոնապես առաջին հանդիպումն անցկացրեց «Սոչի»-ի կազմում

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Կարապետյանը պաշտոնապես առաջին հանդիպումն անցկացրեց «Սոչի»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պաշտոնապես առաջին հանդիպումն անցկացրեց «Սոչի»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության անդրանիկ տուրում «Սոչի»-ն արտագնա խաղում մրցեց «Սպարտակ»-ի հետ և պարտվեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Ալեքսանդր Կարապետյանն, ով նոր է տեղափոխվել ռուսական ակումբ, մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին:

Հաջորդ տուրում «Սոչի»-ն կխաղա «Զենիթ»-ի հետ սեփական հարկի տակ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում