Հասարակական

Սուրեն Պապիկյանը մտահոգված է Վանաձորի ավտոկայարանի շենքի և սպասարկման անմխիթար պայմաններով

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը մտահոգված է Վանաձորի ավտոկայարանի շենքի և սպասարկման անմխիթար պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձորի ավտոկայարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սուրեն Պապիկյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Աժ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայարան:Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման մեղմ ասած անմխիթար պայմաններով:

Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ:

Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»,- գրել է Պապիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում