Սպորտ

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի եզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստ Սերենա Ուիլյամսըը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղի կիսաեզրափակչում Ուիլյամսը մրցեց Չեխիան ներկայացնող Բարբորա Ստրիցովայի հետ: 1 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում «Մեծ սաղավարտ»-ի բազմակի չեմպիոնը հաղթեց երկու սեթերում 6:1, 6:2 հաշվով:Եզրափակչում Ուիլյամսը կմրցի Ռումինիայից Սիմոնա Հալեպի հետ:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում