Սուրեն Պապիկյանը այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գործարանի գործադիր տնօրեն Եվգենի Վայցեհովիչը նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացրել է գործարանի պատմությունը և ընկերության ներկայիս գործունեությունը։ Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։ 2018թ․ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինության շինարարությունը, և գործարանը տեղափոխվել է Մինսկի ազգային օդանավակայանի տարածք։

Շրջայցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ավիացիոն տեխնիկայի վերանորոգման տեխնոլոգիաներին, ավիացիոն շարժիչների և սարքավորումների արդիականացման հնարավորություններին, ուսումնասիրել է սպասարկվող ինքնաթիռների վնասված մասերի և սրահների վերանորոգման աշխատանքները։

Նախարարի հարցին, թե ինչ տեսակի օդանավեր է սպասարկում ընկերությունը, գործադիր տնօրենը հայտնել է, որ այն ներկայումս հանդիսանում է ԱՊՀ և հետխորհրդային տարածքի երկրներում Як-40, Як-42, Як-52, Ту-134 ինքնաթիռների վերանորոգման, արդիականացման ծառայություններ մատուցող և տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների առաջատարը և միտված է գործունեության հետագա ընդլայնմամբ սպասարկել ինչպես նշյալ երկրների, այնպես էլ արևմտյան ավիաընկերությունների օդանավեր։

Նշվել է նաև, որ գործարանի տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան ևս մեկ շինություն, որտեղ անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում հնարավոր կլինի ներկել ինքնաթիռի արտաքին երեսը և արդիականացնել օդանավերի սրահները։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով